Այսօրվանից տրվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերի մեկնարկը: Թերևս ամենալարված հանդիպումը սպասվում է Փարիզում, որտեղ «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալելու է անգլիական «Արսենալին»:
Ոչ պակաս սուր մրցակցություն է սպասվում «Բարսելոն»-«Սելտիկ», «Էյնդհովեն»-«Աթլետիկո», Կիևի «Դինամո»-«Նապոլի» դիմակայություններում, թեպետ մնացածներն էլ պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում: Մասնագետների համոզմամբ ամենականխորոշվածը «Բավարիա»-«Ռոստով» մրցակցությունն է: Բոլոր հանդիպումներն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով 21:45-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ